«Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով». Մալխաս Ամոյան

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Եվրոպայի չեմպիոն դարձած Մալխաս Ամոյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորեւ:

«Եվրոպայի առաջնության ոսկին նվաճելու համար անցա դժվարին ճանապարհ ,այն նվաճելը իմ նպատակներից մեկն էր, շատ սպասված հաղթանակ , որին երկար էի սպասել:

փառք Աստծո ստացվեց։ Հավաքականի մարզիչների, իմ անձնական մարզիչների, հորեղբայրներիս, ինձ հետ մարզվող ընկերների շնորհիվ կարողացա նվաճել այս տիտղոսը։

Առանձնանատուկ շնորհակալություն եմ հայտնում ինձ աջակցողներին, իմ երկրին, Հայ ու Եզդի ազգին, ովքեր միշտ քաջալերելով եղել են իմ կողքին։ Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով»։

Տեղեկացնենք, որ եզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց թուրք Յունուս Էմրե Բաշարի հետ և առավելության հասավ 4:3 հաշվով: Գոտեմարտի ավարտից հետո թուրք ըմբիշը լաց եղավ:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը նոր է փոխել քաշային կարգը: Մինչ այս նա հանդես էր գալիս 72 կգ քաշային կարգում և դարձել էր աշխարհի չեմպիոն: