Իտալիայի մշակույթի նախարարը կոչ է արել Օդեսան ներառել ՅՈւՆԵՍԿՕ-ի ցուցակում

Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին այսօր հայտարարությամբ առաջարկել է ուկրաինական Օդեսա քաղաքը անհապաղ ներառել համաշխարհային մշակութային ժառանգության ՅՈւՆԵՍԿՕ-ի ցուցակ, քանի որ այդ քաղաքին վտանգ է սպառնում:

«Օդեսան հիանալի քաղաք է, որի պատմությունը կապված է Իտալիայի հետ, և այժմ այդ քաղաքին ոչնչացում է սպառնում», -ասել է իտալացի նախարարը:

«Նաստոյաշեե վրեմյան» տեղեկացնում է, որ ավելի վաղ այս նախարարը տեղեկացրել էր, թե Իտալիան կօգնի Մարիուպոլի թատրոնի շենքի վերանորոգման հարցում: