ԱՄՆ նախագահն Ուկրաինային ռազմական աջակցության նոր փաթեթ է հաստատել. The Hill

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 13-ին հաստատել է Ուկրաինային 750 մլն ԱՄՆ դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է The Hill պարբերականը՝ հղում անելով անանուն աղբյուրին:

The Hill-ի փոխանցմամբ՝ դեռևս հայտնի չէ, թե երբ է Բայդենը մտադիր պաշտոնապես հայտարարել նոր մատակարարումների մասին: