Վարչապետ Փաշինյանի ազգականի նկատմամբ քրգործ հարուցվեց

Վարչապետ Փաշինյանի ազգականի նկատմամբ քրգործ հարուցվեց
Վարչապետ Փաշինյանի ազգականի նկատմամբ քրգործ հարուցվեց

2019թ. ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը: Այս  մասին Factor.am-ին փոխանցեց  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և բաժնի պետ է Նաիրա Հարությունյանը։

«Նախնական տվյալներով ՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի ինժեները, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճեն, նշանակվել է հիշյալ կազմակերպությունում բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ ՊՈԱԿ-ի ինժեների կողմից կադրերի բաժին ներկայացված դիպլոմի՝ առերևույթ կեղծված լինելու մասին: Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով»,-ասաց նա։

«Նշենք, որ, մեր տեղեկություններով, այս քրեական գործը վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մամիկոն Հովհաննիսյան անուն ազգանունով ազգականին։ Հիշեցնենք նաև, որ օրերս Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջով հայտնել էր, որ ցուցում է տվել քրգործ հարուցել իր ազգականներից մեկի  նկատմամբ, ինչն էլ տեղի է ունեցել»,-նշում էFactor.am -ը։