ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, բանակցային փաստաթուղթ է հրապարակել և նշել.
«ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցող կողմերին 2016թ. օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների փաստաթղթի առաջին երեք պարբերությունն է: Արդյո՞ք այս առաջարկությունները նման են փուլային տարբերակին:
Հարցը ուղղված է սևով սպիտակի վրա հստակ և միանշանակ գրվածը (ընդգծումները մերն են) ընթերցող և ընկալող մարդկանց, ոչ թե այս ամենին քաջատեղյակ, բայց ԼՂ բանակցային գործընթացը միտումնավոր նենգափոխող, բանակցությունները ձախողածներին: Պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու»: