Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ

Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ
Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ

«Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով»,- իր ֆեյսբուքյան էջում դրել է Քննչական կոմիտեի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչութան պետ Նաիրա Հարությունյանը` հավելելով, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքները, խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 անձ ձերբակալվել է` նշել է Հարությունյանը:

«Կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և այլ գործողություններ միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողությունների քրեաիրավական գնահատակ տալու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է»,- պարզաբանել է նա:

Մինչ այդ, սակայն, տարբեր լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Զարթոնք գյուղի համայնքապետի թոռն կրակել է համագյուղացիների վրա:

Միջադեպից զուժել է առնվազն 6 հոգի, որոնցից 5-ը հիվանդանոցից դուրս են գրվել, մեկի վիճակը կայուն ծանր է, հաղորդում է news.am կայքը` հղում անելով Արմավիր բժշկական կենտրոնի հերթապահ բժշկին: