Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ուղերձը՝ Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«107 տարի է անցել Հայոց Ցեղասպանության մեկնարկից, ինչպես նաև 1,5 միլիոն մարդու համակարգված բնաջնջումից: Մենք հարգում ենք զոհերի հիշատակը: Անցյալի սև էջերի հիշատակումը՝ ուղեցույց է ապագայում նմանատիպ հանցագործությունները կանխելու համար: Մեր գլխավոր մտահոգությունն է՝ ապահովել խաղաղ ապագա և փոխադարձ հարգանք բոլորի համար»,-գրել է Կիրիակոս Միցոտակիսը՝ թվիթերյան գրառման մեջ:
