Մի շարք տրանսպորտային միջոցներ երթևեկել են գերբեռնված վիճակում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ հերթական անգամ ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Երևանի Էրեբունի, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում:

Վերահսկողության արդյունքում կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են մի շարք տրանսպորտային միջոցներ, որոնք երթևեկել են գերբեռնված վիճակում։

Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/795626154600173/