Ադրբեջանը երեկ կեսօրին կրակ է բացել Բերդաշենում վերանորոգման աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ

Հուլիսի 6-ին՝ ժամը 13:50-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12:15-ի սահմաններում, Մարտունի քաղաքի բնակիչներ` փականագործներ Բ.Ի.-ն, Ռ. Ա.-ն և էլեկտրոմանտյոր Ա.Ֆ.-ն, Բերդաշեն գյուղի վարչական տարածքում արտեզան ջրհորի նորոգման աշխատանքներ կատարելիս եղել, երբ ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ է արձակվել իրենց ուղղությամբ։

Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով` դադարեցվել են նորոգման աշխատանքները:

Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։