Ի՞նչ անել, երբ համաձայն չեք «Վեոլիա Ջուր» ընկերության վճարման հաշիվների հետ կամ ջրաչափի աշխատանքը թվում է կասկածելի։ ՄԻՊ ուղեցույցը կարող է այս հարցում օգտակար լինել։
«Եթե կարծում եք, որ Ձեր սպառած ջրի դիմաց վճարման ենթակա հաշիվներում առկա են անճշտություններ, ապա կարող եք դիմել «Վեոլիա Ջուր» ընկերությանը կամ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։
Իսկ եթե ջրաչափի գրանցած ցուցիչը Ձեզ համար կասկածելի է, ապա մատակարարի կամ բաժանորդի նախաձեռնությամբ անցկացվում է արտահերթ ստուգում՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում»,-նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
Ուղեցույց՝ այստեղ