Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը մայիսի 26-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Չեռնոգորիայի նախագահի գլխավորած պատվիրակության այցի մասին, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: