ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը. Բլինքեն

Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Միացյալ Նահանգներն աջակցում է Եվրոպական Միության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ խրախուսելով շարունակել դրական տեմպը և երկխոսությունը՝ ի շահ տարածաշրջանի խաղաղության»,- գրել է Բլինքենը: