Կառավարության շենքի մոտից բախումների հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. 2-ը ոստիկան են

Clashes between the protesters and the policemen took place when the protesters tried to enter the third building of the Government during a protest action in Yerevan, Armenia

ՀՀ կառավարության շենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 4 քաղաքացի: Այդ մասին տեղեկացնում են համալսարանական հիվանդանոցից:

Ըստ աղբյուրի, չորս քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, կյանքին սպառնացող վտանգ ներկա պահին չկա: Հիվանդանոցային համալիրում համալսարանական մասնագետների հսկողության ներքո քաղաքացիները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Նշվում է, որ 4 քաղաքացիներից 2-ը` ոստիկանության ծառայողներ են: