Վիրավոր զինծառայողը բարեհաջող վիրահատվել է` պաշտոնական

Վիրավոր զինծառայողը բարեհաջող վիրահատվել է` պաշտոնական
Վիրավոր զինծառայողը բարեհաջող վիրահատվել է` պաշտոնական

Երեկ վիրավորված Պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի վիրահատությունն անցել է բարեհաջող` ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

« Նրա վիճակը կայուն է, դրական դինամիկայով»,- նշել է Հովհաննիսյանը։

1987թ. ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանը գլխի շրջանում վիրավորվել է երեկ` Տավուշի մարզում: Նրանք Երևան են տեղափոխել ինքնաթիռով: