Քաղաքապետը օրակարգից հանել է աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծը. մամուլի քարտուղար

Քաղաքապետը օրակարգից հանել է աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծը. մամուլի քարտուղար
Քաղաքապետը օրակարգից հանել է աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծը. մամուլի քարտուղար

Քաղաքապետ Հայկ Մարությանը հավելյալ քննարկումների կարիք է տեսել:

«Քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու օրակարգից հանեց աշխատավարձերի բարձրացման նախագիծը։ Քաղաքապետի խոսքով, կարեւորագույն այս հարցի ընդունման համար պետք է լայն կոնսենսուս լինի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Հարցն ընդգրկված էր Երեւանի ավագանու այսօրվա նիստում: Նախագիծը խնդրահարույց էին որակել ոչ միայն ավագանու ընդդիմադիր խմբակցությունները, այլեւ մեծամասնություն ունեցող, իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը, քանի որ առաջարկված տարբերակով բարձրանալու էին ոչ թե միջին օղակում աշխատող մասնագետների աշխատավարձերը, այլեւ բարձրաստիճան պաշտոնյաներինը: Քաղաքապետը 575 հազարի փոխարեն կստանար 1.2 միլիոն դրամ աշխատավարձ, իսկ բաժնի պետը՝ 291 հազարի փոխարեն` 363 հազար դրամ: