Վարչապետին են ներկայացվել Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից իրականացվող ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին՝ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:

Վարչապետը ողջունել է հյուրերին և շնորհավորել նրանց Հայ Ավետարանական եկեղեցու 175-ամյակի կապակցությամբ:

Զավեն Խանջյանը շնորհակալություն է հայտնել Կառավարության ղեկավարին հանդիպման համար ու ներկայացրել Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից իրականացվող ծրագրերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Սփյուռք կապերի, մեր պետության առջև ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների շուրջ: