«Դատարանն ապացուցեց այսօր, որ անկախ է գործող կառավարող ուժից, բայց արդյոք ազատ է նախկին ռեժիմից»․ Գայանե Աբրահամյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմանը։ Հիշեցնենք, որ Քոչարյանի կալանքը այսօր փոխարինվել է անձնական երաշխավորությամբ և նա ազատ է արձակվել։  Աբրահամյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Դատարանն ապացուցեց այսօր, որ անկախ է գործող կառավարող ուժից, գործադիր և օրենսդիր իշխանություններից, բայց արդյոք ազատ է նախկին ռեժիմից, նախկին ռեժիմի ճնշումներից, վախերից ու ազդեցություններից, սա լուրջ հարց է և հենց այստեղ է պետք անցումային արդարադատությունը, դատական ողջ համակարգի առողջացումն ու վեթթինգի մեխանիզմի կիրառումը:

Հ.Գ. հուսով եմ, դատավորը պատկերացնում է, թե այս փուլում ինչ վտանգի է ենթարկել գործով անցնող վկաներին, ցուցմունք տված բոլոր անձանց ու նրանց սպառնացող ցանկացած վտանգ հենց իր խղճի վրա է»: