Կարեն Անդրեասյանը ներկայացրեց, թե ինչ փուլում են սահմանադրական բարեփոխումների համար մեկնարկած աշխատանքները

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այս փուլում տարբեր հանդիպումների շրջանակներում աշխատանքներ է տանում Երևանում և մարզերում՝ հավաքագրելու խնդիրներն ու նախանշելու լուծումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կառավարության հուլիսի 28-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

«Հիմա հանձնաժողովն ակտիվ աշխատում է մարզերում և Երևանում՝ տարբեր հանդիպումների շրջանակներում: Հանձնաժողովի 5 անդամները կհավաքեն ամբողջ խնդիրներն ու լուծումները  և սեպտեմբերից կսկսեն  ուղիղ եթերում ներկայացնել Սահմանադրական բարեփոխումների խորհրդին, բոլորիս»,-ասաց Անդրեասյանը:

Նախարարը ժամկետների հետ կապված հստակ ոչինչ չխոստացավ: Ըստ նրա՝ ժամկետները կախված են աշխատանքների դինամիկայից: