«Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» Աբովյանի մասնաճյուղի վարիչը և 2 աշխատակից ազատվել են աշխատանքից

Առողջապահության նախարարությունը հայտնում է.

ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավնեսյանն ավելի վաղ ներողություն էր խնդրել՝ նշելով.

«Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում եմ նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից: Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին»: