ՌԴ ՊՆ-ն հաստատել է՝ Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարի ռեժիմը

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Արցախում պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի մասին օգոստոսի 2-ի տեղեկագիրը:

«Զորակազմի պատասխանատվության գոտում իրավիճակի սրացում կա։ Սարիբաբա բարձունքի տարածքում ադրբեջանական զինուժի կողմից խախտվել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար»,- ասված է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար: