Հրդեհ «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում (լրացված)

Հրդեհ «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում (լրացված)
Հրդեհ «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում (լրացված)

ԱԻՆ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Մայիսի 25-ին, ժամը 11:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետում գտնվող «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:40-ին, մարվել՝ 11։46-ին։
Խոհանոցում ամբողջությամբ այրվել են կտրատող սարքը (սլայսեր), մասամբ էլեկտրական հաշվիչ, անջատիչ և էլեկտրական լարեր՝ 5 գմ: