Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդն այսօր նիստ է գումարել։
Նիստում տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի ընտրությունը: ԵՊՀ նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը ձայների մեծամասնությամբ ընտրվեց ռեկտորի պաշտոնակատար:
Նշենք, որ թեկնածուները երկուսն էին՝ Գեղամ Գևորգյանը և Վահե Հովհաննիսյանը: