Ահազանգ․ Պուշկին-Եկմալյան խաչմերուկում հինգ րոպեում կտրել են մեծ ծառն ու տարել․ Տեսանյութ. Factor

Երևանի Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում՝ Պուշկին 49 շենքի դիմաց գտնվող ծառը կտրել են։

Ահազանգը հնչեցնում է հարակից շենքի բնակիչը։ Նա տեսագրել է, թե ինչպես են անհայտ անձինք մի քանի րոպեում կտրում մեծ ծառն ու տանում։

Բնակիչը նաև արձանագրել է ծառը կտրողներին և նրանց ավտոմեքենայի համարանիշը։

Factor.am-ը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ պարզելու՝ արդյո՞ք նշված անձինք ծառը կտրելու թույլտվություն ունեին։ Պատասխանը ստանալուն պես՝ կհրապարակենք այն։

Մանրամասները՝ տեսանյութում։