Գիշերը հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենան։ Այս մասին Ստեփանյանը հայտնել է ֆեյսբուքյան էջում, որին կից տեսանյութ է հրապարակել:
Այն կայանված էր նրա տան բակում։ Հրշեջներն ու ոստիկաններն արդեն ավարտել են իրենց աշխատանքը։
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Գևորգը միջանձնային հարաբերություններում կոնֆլիկտային չէ և չունի անձնական թշնամիներ։ Սա նրա հանրային կարգավիճակից բխող գործունեությանն ի պատասխան արված քայլ ենք գնահատում։ Առայժմ այսքանը»:



















