Նախատեսված 2 ներկայացման փոխարեն Հայկ Մարությանը կունենա 5 ներկայացում

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Սիրելի հայրենակիցներ:

Նախնական պլանավորած 2 ներկայացման տոմսերը սպառվեցին առաջին 3 ժամում: Որից հետո որոշվեց ավելացնել ևս 2 ներկայացում, որոնց տոմսերը նույնպես շատ արագ վաճառվեցին: Այս պահին ձեռք ենք բերել պայմանավորվածություն ևս 1 ներկայացում ավելացնելու մասին` հոկտեմբերի 10-ին Գ.Սունդուկյանի անվան թատրոնում:

Շնորհակալ եմ այսպիսի արձագանքի համար»,-գրել է նա: