Գյուղատնտեսական ուղղությամբ դիմորդների թիվը ավելին է սկզբնապես պլանավորվածից.Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նախորդ տարի Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հետ հուշագիր ստորագրեցինք՝ Տավուշում ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական համալիր գործարկելու համար։

Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի հիմքի վրա ձևավորված Պատրիկ Տէվէճեանի անվան քոլեջում արդեն այս տարի կազմակերպվել է ընդունելություն գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպման մասնագիտությամբ և, ինչը բացառիկ է գյուղատնտեսական ուղղությամբ մասնագիտության ընդունելության դեպքում, ունեցել ենք մրցույթ, այսինքն՝ դիմորդների թիվն ավել է եղել սկզբնապես պլանավորված տեղերից՝ թե հիմնական, թե միջնակարգ կրթության հիմքով։

Նկարներում սովորողների համար գործնական ուսուցման բազա ծառայող ագարակն է»։