Օդի ջերմաստիճանը կնվազի․սպասվում է անձրև և ամպրոպ,քամու ուժգնացում

Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 8-ի և 10-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-18մ/վրկ արագությամբ:

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում`հոկտեմբերի 8-ի և 10-ի ցերեկը, 11-13-ի պասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի գիշերը առանձին շրջաներում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-9-ին ցերեկն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: