Սևանից լրացուցիչ ջրառի կարիք հնարավոր է չլինի․ նախարար

Սևանից լրացուցիչ ջրառի կարիք հնարավոր է չլինի․ նախարար
Սևանից լրացուցիչ ջրառի կարիք հնարավոր է չլինի․ նախարար

Այսօրվա դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է մեկ սմ-ով։ Այս մասին այսօր այսօր խորհրդարանում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Երկու օր առաջ նույն մակարդակի վրա էր, բայց այսօր մինուս մեկ սմ է»,- ասաց նա։ Նախարարը նշեց, որ հաշվի առնելով ջրամաբարների լցվածությունը, խոնավությունն ու տեղումները, կարծում է, որ լրացուցիչ ջրառի կարիք չի լինի այս տարի։

Կառավարությունը թույլատրել է, որպեսզի ջրառի նպատակով Սևանից այս տարի բաց թողնվի 170 մլն խմ ջուր։

«Մենք որոշակի հաշվարկներ էինք իրականացրել և ընդհանրապես առաջարկություն էինք արել, որ սահմանափակվեն 135 մլն խմ-ով։  Քանի որ մինչև 170 մլն խմ մասին է խոսքը գնում, նաև առաջարկել ենք, որպեսզի այն հանձնաժաղովը, որը նախորդ տարի հետևողական եղավ ջրառի հետագծի հարցով, սկսի աշխատանքը անմիջապես, ոչ թե կեսից կամ վերջից»,- հավելեց Էրիկ Գրիգորյանը։