Գերմանիան կցանկանար մասնակցել ՀՀ-ում դիտորդական առաքելությանը․ ԳԴՀ ԱԳՆ ներկայացուցիչ

Գերմանիան կցանկանար մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը և նախատեսում է իր փորձագետներին առաջարկել նոյեմբերից սկսվող աշխատանքերի համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։

«Դաշնային կառավարությունը ձգտում է, որպեսզի Գերմանիան մասնակցի Հայաստանում դիտորդական առաքելությանը և կարող է փորձագետներ գործուղելու մասին առաջարկով հանդես գալ՝ սկսած նոյեմբերից», – նշել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով ՝ որոշումը, թե կոնկրետ ով է ներգրավված լինելու գործընթացում, կկայացնի առաքելության ղեկավարությունը ՝ կախված հստակ կարիքներից:

Եվրոպական Միությունը որոշում է կայացրել 40 հոգանոց դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, որը կտեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին։