Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում երկու ավազակախմբերի միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն

Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում նոյեմբերի 1-ին ժամը 13:45-ին փոխհրաձգություն է տեղի ունեցել, նախնական տվյալներով մեկ տղամարդ վիրավորվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ֆրանսիական «France 3 Régions » կայքը, փոխհրաձգությունը տեղի է ունեցել երկու ավազակախմբերի միջև: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը: