«Դատալեքս» տեղեկատվական համակարգը ժամանակավորապես խափանվել է

Տեղեկացվում է, որ «Դատալեքս» տեղեկատվական համակարգը ժամանակավորապես խափանվել է:

Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը։

Բարձրագույն դատական խորհուրդը, հայցելով հանրության ներողամտությունը, արձանագրում է, որ համակարգի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառ:

Համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում այն սպասարկող ընկերության հետ: