«Արփի լիճ» ազգային պարկ»-ը ևս միացել է համապետական ծառատունկին

Հարապետության տարածքում մեկնարկած աշնանային համապետական ծառատունկի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները պարկի տարածքում տնկել են 100 հատ հացենի, 50 հատ բարդի, 20 հատ կեչի, 10 հատ տույա ,25 հատ ծորենի և 25 հատ ասպիրակ տեսակի ծառ և թուփ:

Այս մասին տեղեկացնում է նախարարության «Ֆեյսբուք»-ի էջը։

Տնկիները տրամադրվել են «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից: