«Ծոմ ազատության». Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է սկսել

«Ծոմ ազատության». Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է սկսել
«Ծոմ ազատության». Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է սկսել

Այսօր տեղի ունեցած «Ժառանգության» բաց համաժողովի ժամանակ, կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆիի Հովհաննիսյանն հայտարարել է որ հացադուլ է սկսում, կոչելով այն «Ծոմ ազատության»:

«Մենք ոչ մի բան չենք հայցում, մենք ոչ մի բան չենք խնդրում և նույնիսկ ոչ մի բան չենք պահանջում, այլ ակնկալում ենք, որ պետական պարտականություններից իշխանության ցուցաբերած դե ֆակտո հրաժարումները թե ներքին, թե արտաքին առումներով պաշտոնականցվեն, իշխանությունը դառնա ժողովրդին, զույգ նոր ընտրություններով՝ թող արտահերթականությունը նրանք որոշեն, բայց մի անգամ մեր կյանքում, մեր երեխաների կյանքում մենք մեզ վրա պարտքն ու պարտականությունը վերցնենք, որ ընտրվի ճշմարիտը, ով էլ լինի»,- հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշել է , որ իրենց պայքարը Հայաստանի եւ հայ ժողովրդի համար կշարունակեն մինչ այն ժամանակը, երբ Հայաստանում ժամացույցը կհնչի արդարության կանչով:

© Medialab.am