Քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է ճանապարհային ոստիկանություն

Մարտի 24-ին, ժամը 21.45-ին, Երևանի Կասյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 37-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Մարտի 29-ին, ժամը 16.00-ին, ճանապարհային ոստիկանություն է ներկայացել Երևանի բնակիչ 31-ամյա տղամարդը և հայտնել, որ մարտի 24-ին իր վարած «Հյունդայի» ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում ինքն է վրաերթի ենթարկել 37-ամյա քաղաքացուն:
Քննությունը շարունակվում է, տեղեկացնում է ոստիկանությունը։