Մահացել է Գալուստ Սահակյանը

Մահացել է Գալուստ Սահակյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է ՀՀԿ գործադիր մարմնի և ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Գրիգորիի Սահակյանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացնենք, որ Գալուստ Սահակյանը 74 տարեկան էր:

Գալուստ Սահակյանը մի քանի գումարումների պատգամավոր է եղել, երկար տարիներ ղեկավարել է ՀՀԿ խմբակցությունը: 2014-2017 թվականներին եղել է ՀՀ ազգային ժողովի նախագահը: