Ֆելիքս Ցոլակյանը խիստ դժգոհություն է հայտնել ԱԻՆ-ում կարգապահության մակարդակից

Ֆելիքս Ցոլակյանը  խիստ դժգոհություն է հայտնել ԱԻՆ-ում կարգապահության մակարդակից
Ֆելիքս Ցոլակյանը խիստ դժգոհություն է հայտնել ԱԻՆ-ում կարգապահության մակարդակից

Արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 24-ին կայացել է գործակարգապահական խորհրդակցություն, որը վարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությունը նվիրված էր աշխատանքային կարգապահությանը:

Նախարարը խիստ դժգոհություն է հայտնել կառույցում առկա կարգապահության մակարդակից, շեշտելով, որ տվյալ նախազգուշացումը վերջինն է, և էական առաջընթացի բացակայության դեպքում կհետևեն հստակ, այդ թվում՝ կադրային որոշումներ:

Նախարարը նշել է, որ ԱԻՆ-ում պետք է տիրի արտակարգ կարգապահություն, արտակարգ մարդասիրություն և արտակարգ փոխըմբռնում:

Նախարարը խնդրել, հորդորել, հանձնարարել է լինել առավել զգոն, դրսևորել նախաձեռնողականություն և գիտակցել ԱԻՆ աշխատակցի առաքելության կարևորությունը: