Թող Սուրբ Ծննդյան լույսը զորավիգ լինի մեր բոլոր հայրենակիցներին, հատկապես՝ Արցախում․ Արմեն Սարգսյան

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Սուրբ Ծննդյան օրվա առթիվ․

«Քրիստոս ծնվեց և հայտնվեց:

Ձեզ և մեզ մեծ Ավետիս:

Սուրբ Ծնունդը սիրո, բարու, հույսի, հավատի խորհրդանիշ է: Այսօր բոլորիս հոգիներն ալեկոծված են, քանզի Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի արգելափակումը ծանրագույն վիճակի մեջ է դրել Արցախի մեր քույրերին ու եղբայրներին, խոր մտահոգությամբ համակել բոլորիս:

Թող Սուրբ Ծննդյան լույսը զորավիգ լինի մեր բոլոր հայրենակիցներին, հատկապես՝ Արցախում: Մեր անսասան հավատքն առ Աստված և մեր սեփական ուժերի հանդեպ ավելի զորացնի մեզ, և հաստատուն խաղաղություն տիրի Հայոց աշխարհում:

Մաղթում եմ բոլորիս հավատ, ուժ և համբերություն»: