Դանակով զինված անձը Փարիզում 6 հոգու է վիրավորել. BBC

Չորեքշաբթի վաղ առավոտյան Փարիզի Gare du Nord միջազգային կայարանում դանակահարության հետևանքով վիրավորվել է վեց մարդ:Այս մասին հայտնում է BBC-ն:

Ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը հայտնել է,որ հարձակում կատարած տղամարդուն կանգնեցրել են երկու ոստիկաններ,ովքեր հերթափոխից տուն էին վերադառնում:

Ոստիկանները կրակել են ենթադրյալ հարձակվողի վրա,որին ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:Իշխանությունները փորձում են պարզել, թե արդյոք ինչն է եղել հարձակման շարժառիթը։

Ոստիկանությունը դեռևս չի նշում հարձակում կատարած տղամարդու անունը,ով հիվանդանոց տեղափոխվելու պահին չի ունեցել անձը հաստատող փաստաթղթեր:

Միջադեպը մեծ խցանումներ է առաջացրել կայարանում:

Paris Gare du Nord-ը Եվրոպայի ամենածանրաբեռնված միջազգային երկաթուղային կայարաններից մեկն է՝ օրական մոտ 700,000 ուղևորով: