29-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 25-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «Հոնդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Հոնդաի Սոնատայի» 29-ամյա վարորդ Գրիգոր Ասլանյանը մահացել է:

Կատարվում է քննություն։