Արցախում հակառակորդի ԱԹՍ-ը հետապնդել է լրագրողների խմբին

Արցախի Մարտունու շրջանում մասնագիտական պարտականությունները կատարելիս լրագրողների խմբին հետապնդել է հակառակորդի ԱԹՍ-ը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Tert.am»-ի լրագրող Անի Գևորգյանը:

«Մենք Մարտունու շրջանում իրականացնում էինք մեր մասնագիտական պարտականությունները: Մտել էինք տներից մեկը, որն առավել շատ էր տուժել հակառակորդի գործողություններից ու տան անդամներից մեկը պատմեց, որ կորցրել է իր հարսին, աղջիկը հիվանդանոցում է, թոռն է վիրավոր:

Դրանից հետո որոշեցինք դուրս գալ ու հաջորդ տուն մտնելուց առաջ, մեր օպերատորներից մեկը գոռաց, որ կամիկաձեի ձայն է լսում: Մեզ ուղեկցողներից մեկն էլ ասաց, որ ԱԹՍ է ու մեզ անմիջապես հորդորեցին գնալ այդտեղից, չկանգնել մեքենաների կողքին: Մենք վազում էինք ու պատսպարվեցինք քաղաքացիներից մեկի տանը»,- պատմեց Անին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։