Ռուբեն Հայրապետյանը «չի ուզում բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ»

Ռուբեն Հայրապետյանը «չի ուզում բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ»
Ռուբեն Հայրապետյանը «չի ուզում բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ»

Այսօր, ինչպես եւ սպասվում էր «Արմնյուզ» հեռուստաալիքի եթերում հեռուստաբանավեճ չի լինի: Փոխարենը՝ ժամը 22:00-ին Արտակ Ալեքսանայնի հյուրն է կլինի միայն Ռուբեն Հայրապետյանը, ինչի կապակցությամբ ՀԱԿ պատգավորական թեկնածու Նիկոլ Փաշինյանը «շտապ բրիֆինգ» է հրավիրել:
«Նիկոլին չեն թողնում գալ եթերի: Փորձ է արվելու ներկայացնել այնպես, որ Նիկոլը խուսափում է բանավեճից, այնինչ այդպիսի բան չկա: Նիկոլը գնալու է բանավեճի, ու եթե չթողնեն մտնել, հենց ՛շենքի դիմաց բրիֆինգ է անելու ժամը 9:50»,- քիչ առաջ տարածվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

 

Ի պատասխան այս տեղեկատվության Արտակ Ալեքսանյանը հայտարարել է, որ Ռուբեն Հայրապետյանն իր հյուրն է լինելու եւ վերջինս չի ցանկանում բանավիճել Փաշինյանի հետ:

«Նիկոլին ոչ ոք չի արգելում, նա ուզում է գալ եթերի, բայց Հայրապետյանը չի ուզում բանավիճել, ժամը 22:00-ին միացրեք հեռուստացույցը եւ կտեսնեք»,- ասել է Ալեքսանյանը:

© Medialab.am