Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի թոռներին 2 նշանակած ուսուցչի հայցը կբավարարվի

Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի թոռներին 2 նշանակած ուսուցչի հայցը կբավարարվի
Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի թոռներին 2 նշանակած ուսուցչի հայցը կբավարարվի

Վերջերս Պուշկինի անվան դպրոցից հեռացված շախմատի ուսուցիչ Նարեկ Վարազդատյանի հայցի հիման վրա, այսօր աշխատանքի պետական տեսչությունում քննվեց ուսուցչի հայցադիմումը: 

Aravot.am-ի հետ զրույցում ուսուցիչը վստահեցրեց, որ ինքը տեսչությանն էր ներկայացրել այնպիսի հիմնավորումներ եւ փաստարկներ, ըստ որի հայցը ամբողջությամբ պիտի բավարարվի հօգուտ իրեն: Ուսուցչի պատմելով` տնօրենը, որը ներկա էր իր իրավաբանի ու հաշվապահի հետ, մոտ 2 ժամ տեւած վարչական նիստի ընթացքում ասաց, որ աշխատանքային պայմանագիր եղել է, բայց Նարեկը չի ներկայացել, որ ստորագրի. «Ես էլ ասացի, որ եթե հրամանով եք ինձ աշխատանքի ընդունել, այդ դեպքում ինչո՞ւ հրամանը ինձ չեք ծանուցել: Շատ բաներ կային, որ իր դեմ էր, նույնիսկ ինձ աշխատանքից ազատելու համար նախ պետք է ինձանից գրավոր բացատրություն վերցներ` թե ինչո՞ւ եմ աշխատանքից բացակայում. առանց դրա ինքը ինձ ազատել է աշխատանքից: Նույնիսկ իմ տեղեկատվության հարցումը, իր նամակի պատասխանը ես ամբողջությամբ ներկայացրեցի, ինձ աշխատանքի ընդունման իր հրամանի մեջ տնօրենը գրել էր` կազմել աշխատանքային պայմանագիր, բայց պայմանագիր չէր կազմվել: Տնօրենն ընդունեց իր սխալը, ասաց` այո չեմ կազմել: Հրամանի մեջ նույնիսկ նշված չէր իմ աշխատավարձի չափը, որը եւս խախտում է, մի խոսքով բազմաթիվ կոպիտ խախտումներ ներկայացվեցին»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/05/08/241455/