Մոսկվան բալիստիկ հրթիռներ է ձեռք բերել Փհենյանից. Սպիտակ տուն. «Ազատություն»

Միացյալ Նահանգների հետախուզության պաշտոնյաները պարզել են, որ Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմում օգտագործելու համար բալիստիկ հրիթռներ է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից և ցանկանում է փոքր հեռահարության հրթիռներ ստանալ Իրանից, հայտարարել է Սպիտակ տունը:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Ինչպես հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին, վերջերս գաղտնազերծված հետախուզական տվյալները վկայում են, որ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին մատակարարել է մի քանի բալիստիկ հրթիռ և դրանք արձակելու կայանքներ:

Ռուսական զորքերն առնվազն մեկ այդպիսի հրթիռ են արձակել Ուկրաինայի վրա դեկտեմբերի 30-ին, ասել է Քիրբին:

Նրա խոսքով՝ բալիստիկ հրթիռների վերաբերյալ Ռուսաստան-Իրան գործարքն էլ «ակտիվորեն առաջ է գնում», թեև դեռ ամբողջականացված չէ: