Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող Կրոնական և ազգային փոքրամասնությունների մասին հանդուրժողականության թեմայի շուրջ լավագույն լրագրողական նյութի ամենամյա մրցանակաբաշխությանը։ Համավարակի տարածման արդյունքում, այս տարի միջոցառումն իրականացվում է տեսանյութի առցանց հեռարձակմամբ, որին կարող եք հետևել ս.թ. հունիսի 12-ին` ժամը 20:30-ին, հետևյալ հղումով։
Տեսանյութի առցանց հեռարձակումը կընթանա հայերեն լեզվով և կուղեկցվի հայերեն և անգլերեն ենթագրերով:
Լրագրողական ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի է ունենում արդեն 5-րդ անգամ և նպատակ ունի խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և նրբանկատ լրագրողական լուսաբանումը, որը կնպաստի փոքրամասնություն կազմող համայնքների նկատմամբ հասարակության հանդուրժողական և հարգալից վերաբերմունքի ձևավորմանը:
Այս տարի ԵՀՀ-ն ստացել է մրցույթային 34 նյութ։ Հաղթողներն ընտրվել են մասնագիտական հանձնաժողովի կողմից, որն ուսումնասիրել է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված լրագրողական նյութերը:
Լրագրողական նյութի ամենամյա մրցանակաբաշխությունն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Կայուն բարեփոխումներին ընդառաջ. կրոնի կամ համոզմունքի ազատության խթանումը Հայաստանում» նախագծի շրջանակներում, որն իրականացվում է Վրաստանում և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ:
ԵՀՀ մարդու իրավունքների թիմ