ՀԱԿ խորհրդակցություն՝առաջիկա ընտրությունների վերաբերյալ

ՀԱԿ խորհրդակցություն՝առաջիկա ընտրությունների վերաբերյալ
ՀԱԿ խորհրդակցություն՝առաջիկա ընտրությունների վերաբերյալ

Ապրիլի 5-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի` համամասնական և մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածուների, Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչների և տարածքային կառույցների ղեկավարների համատեղ խորհրդակցություն, որը վարել է ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Տեր-Պետրոսյանը ներկայացրել է ընտրություններին նախորդող շրջանի ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել առաջիկա քարոզարշավին առնչվող խնդիրներին:

«Քննարկման հիմնական թեմաներն են եղել առաջիկա քարոզարշավի ռազմավարության և պատշաճ կազմակերպման, վարչախմբի կողմից իրականացվող կեղծիքների դեմ արդյունավետ պայքարի հետ կապված հարցեր»,-նշված է ՀԱԿ-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ:

 

© Medialab.am