Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ին

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ին
Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ին

Ինչպես «Pastinfo.am»-ն արդեն տեղեկացրել է, հունվարի է 14-ի նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացնելու է ՀՀ Նախագահի թեկնածուների գրանցումը:

ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրություններին գրանցման ենթակա են առաջադրված այն թեկնածուները, ովքեր ԿԸՀ ներկայացրել են գրանցման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, եթե, իհարկե, մինչև գրանցումն ինքնաբացարկ չեն հայտնել:

Հիշեցնենք, որ նախապես առաջադրված 15 թեկնածուներից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են 8-ը` ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, անկուսակցականներ` հասարակական կարգով «Փախստականների և միջազգային իրավունքի» բարեգործական հասարակական կազմակերպության քաղաքական հարցերով խորհրդատու Արման Մելիքյանը, էպոսագետ, ոչ մի տեղ չաշխատող Վարդան Սեդրակյանը, «Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

Կարդալ ավելին