Քիչ առաջ բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոն. Armtimes.com

Քիչ առաջ բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոն. Armtimes.com
Քիչ առաջ բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոն. Armtimes.com

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ժամ առաջ Կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանից բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգո մականունով հայտնի Ռուբեն Կոստանյանը:

ՀՀ ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը, սակայն չասացին, թե նա ինչ կասկածանքով է բերման ենթարկվել:

Հիշեցնենք, որ քրեական հեղինակություն Բոգոյի անունը շոշափվում է մի շարք աղմկահարույց դեպքերով: Մասնավորապես, ըստ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի, Բոգոն արդեն երկար ժամանակ է՝ ազդում է «Երեւան-Արմավիր» կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի ուղեւորահոսքի վրա՝ սեփական ավտոմեքենաներով նշված երթուղով ուղեւորափոխադրում իրականացնելով:

Բացի վերը նշվածից, դեռեւս նախորդ տարվա հուլիսին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Կոստանյանի գործողություններից տուժած մի քաղաքացի պատմել էր, թե ինչպես են, ըստ նրա, Բոգոն, որդին ու քենակալը առեւանգել իրեն, շամփուրով դաժան ծեծի ենթարկել եւ 100 հազար դրամի փոխարեն 10 հազար դոլար պահանջել: Դրանից հետո Բոգոյին, նրա որդուն եւ քենակալին մեղադրանք է առաջադրվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում