Մուշեղ Մուրադյանը կնշանակվի Շիրակի մարզպետ. հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Կառավարությունն այսօրվա՝ հունվարի 26-ի նիստում որոշում կկայացնի Մուշեղ Մուրադյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ նշանակելու մասին:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Մուշեղ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»: