Սերժ Սարգսյանի անունից «Եռաբլուր»-ում ծաղկեպսակ է դրվել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել:

Հարգանքի տուրք  է մատուցվել Հայոց բանակի ձևավորման ու բանակաշինության գործում մեծագույն ավանդ ունեցած, Հայրենիքի պաշտպանության, ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալ հայորդիների հիշատակին: