Նախագահ Վահագն Խաչատուրյանի հունվարի 30-ի հրամանագրերով Վարչական դատարանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի և քրեական դատարանի նախագահներ են նշանակվել:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ՝ 3 տարի ժամկետով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Մնացական Մարտիրոսյանին հանել է հակակոռուպցիոն դատարանի թեկնածուների ցուցակից։
Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ՝ 3 տարի ժամկետով:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ՝ 3 տարի ժամկետով: